տուն Հասարակություն Իրավական Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մեռնում. Ալիկ Սարգսյան

Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մեռնում. Ալիկ Սարգսյան

373
0

Ինչպես արդեն հայտնի է, Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիականպետ Ալիկ Սարգսյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական կեղծիքի և հանցագործությունը պարտակելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

AraratNews.am-ը կապ հաստատեց ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ: Իմանալով, որ զանգահարողը լրագրող է, նախկին ոստիկանապետն ասաց. «Հիմա ես ի՞նչ անեմ, էլ չպատասխանե՞մ ձեր զանգերին»: Այնուամենայնիվ, Սարգսյանը խոսեց՝ ասելով, որ հումորով է վերաբերվում իր դեմ առաջադրված մեղադրանքին և, որ ժամանակն ամեն բան իր տեղը կդնի, որովհետև, նշել է նա. «Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մեռնում: Տարիներով վաստակած իմ հարգանքն ու պատիվը ուզում են ջուրը լցնել»:

Իսկ թե որոնք են լինելու իր հետագա գործողությունները, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Հիմա գնում եմ իմ լավ կոլեգայի՝ Հայկ Հմայակովիչի թաղմանը»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here