տուն Սպորտ Ճի՞շտ էր «Մոնակո»-ի 3-րդ գոլը հաշվի առնելու որոշումը

Ճի՞շտ էր «Մոնակո»-ի 3-րդ գոլը հաշվի առնելու որոշումը

320
0

Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրի «ՊՍԺ» — «Մոնակո» (3:3) խաղի 70-րդ րոպեին հյուրերի հարձակվող Իսլամ Սլիմանին հավասարեցրեց հաշիվը՝ խփելով երրորդ գոլը:

Դատավոր Անտոնի Գոթյեն սկզբում չհաշվեց գոլը՝ հաշվի առնելով երկրորդ ասիստենտ Սիրիլ Մուլյեի ազդանշանը։ Սակայն, երբ «գործին խառնվեցին» տեսադատավորները, որոնք կրկնություններն ուսումնասիրում էին շուրջ 2 րոպե, դարպասի գրավումը հաշվվեց։ Արդյոք ճի՞շտ վարվեց դատավորների խումբը՝ տարակուսում է sport-express-ի թղթակիցը։

Սլիմանին Ժելսոն Մարտինշի փոխանցման ժամանակ իսկապես գտնվում էր օֆսայիդի գծից դուրս։ Դատելով դրանից՝ տեսաասիստենտները որոշել են, որ հարձակվողը խաղում ակտիվ չի եղել եւ չի խանգարել պաշտպան Մարկինյուսին՝ գտնվելով նրանից զգալի հեռավորության վրա։

Ընդ որում, ըստ երեւույթին որոշել են, որ «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստը միտումնավոր խաղացնում էր գնդակը, որը հետո ուղարկեց Սլիմանին։ Այսինքն՝ պետք չէր ֆիքսել «խաղից դուրս» վիճակ։  Արդյունքում Գոթյեն մատնանշեց դաշտի կենտրոնը՝ գրանցելով գոլ։

sport-express