Ճարպակալությամբ տառապող աղջիկները դպրոցում ավելի վատ են սովորում, քան առողջ երեխաները: International Journal of Obesity գիտական ամսագիրը հրապարակել է ամերիկացի մի խումբ գիտնականների` վերոնշյալ հարցին վեաբերող ուսումնասիրությունը:
Նման եզրակացության մասնագետները հանգել են` ուսումնասիրելով 11, 13 և 16 տարեկան աղջիկների, ինչպես նաև հետևելով նրանց ուսումնառության գործընթացին: Ընդհանուր առմամբ` ուսումնասիրվել են շուրջ 6 հազար երեխաների արդյունքներ: Հետազոտության ընթացքում գիտնականները կապ են գտել ճարպակալության և առաջադիմության միջև: Ավել քաշ ունեցող աղջիկների 75%-ը ստանում են երրորդ աստիճանի, այսինքն` բավարար գնահատականներ:
Մինչդեռ այս երկու խնդիրների միջև խորքային կապն առայժմ չի քննարկվել: