Ճապոնիայի կառավարությունը հաստատել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների փաթեթը՝ հետևելով Արևմուտքի օրինակին։ Այս մասին հայտարարել է անձամբ ճապոնիայի վարչապետ Սինձի Աբեն կառավարության նիստի ժամանակ։ Հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։
Նոր պատժամիջոցները վերաբերում են 40 անձանց, այդ թվում՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին, ինչպես նաև Ղրիմի ներկայիս ղեկավարներին։ Ցուցակում են Ղրիմում գործունեություն իրականացնող նավթագազային մի շարք ընկերություններ։