Այսօր Ճապոնիան նշում է չափահասության տոնը, որն ընգրկված է երկրի պետական տոների շարքում։
Այս օրը բոլոր այն ճապոնացիները, ում 20-ամյակը լրացել է անցած մեկ տարվա ընթացքում, հանդիսավորությամբ նշում են իրենց չափահասության տոնը։ Օրենքի համաձայն՝ 20-ամյակը լրանալուց հետո ճապոնացին իրավունք ունի մասնակցելու ընտրություններին, կրում է իրավաբանական ամբողջ պատասխանատվությունը, նրանց վրա տարածվում են աշխատանքային բոլոր օրենքները, նրանք իրավունք ունեն կնքելու գործարքներ տարբեր ոլորտներում, այդ թվում առևտրային և անշարժ գույքի, գնելու ոգելից խմիչքներ և ծխոխոտ։
Այս տարի չափահաս է դարձել 1.21 միլիոն ճապոնացի։ Պետական այս տոնի կապակցությամբ Օսակա քաղաքում մի քանի հարյուր չափահասներ վազքով հասել են 300 մետր բարձրություն ունեցող «Աբենո հարուկաս» երկրնաքերի վերին հարկ։ 60 հարկ բարձրանալուց բացի, Ճապոնիայի տարբեր շրջաններում անցկացվել են հանդիսավոր արարողություններ, միջոցառումներ են կազամկերպվում նաև հոգևոր կենտրոններում և տաճարներում։
Տեղեկացնենք նաև, որ չափահասության տարիքը Ճապոնիայում հաստատվել է 1876 թվականին, իսկ այս տոնը նշվում է 1948 թվականից։