Այսօր Ճապոնիայից արևելք ընկած օվկիանոսային շրջանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ հուժկու երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Ճապոնիայի ազգային երկրաբանական ծառայությունը՝ բնական աղետի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Ֆուկուսիմա նահանգի ծովափից արևելք ընկած շրջանում:
Երկրում հայտարարվել է ցունամիի վտանգ: Տարերքի հարվածից հետո գործարկվել է համազգային տեղեկացման համակարգը՝ երկրի բոլոր բնակչների բջջային հեռախոսներին համապատասխան տեղեկացումներ են եկել:
Նկատենք, որ 6 և ավելի մագնիտուդով երկրաշարժերը համարվում են ուժեղ: Ջրային շրջաններում նման ցնցումները հաճախ բերում են ցունամիների: