Ճապոնիայի Կանագավա պրեֆեկտուրայի ափերի մոտ հայտնաբերվել է 4 ուսապարկ, որոնցում եղել է 80 կգ կոկային։ Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը։
Ուսապարկերը փաթաթված են եղել չթրջվող փաթեթներով։ Որպեսզի չսուզվեին, դրանք ամրացված են եղել դատարակ տարաների վրա։ Ուսապարկերում եղել են սարքեր, որոնք ցույց են տվել ուսապարկերի գտնվելու վայրը։ Դրանք հայտնաբերել է տեղի բնակիչը, ով անմիջապես տեղյակ է պահել ոստիկանությանը։
Ոստիկանությունն այս պահին փորձում է պարզել, թե ում են պատկանել 50 մլն դոլար արժողությամբ կոկաինի պարկերը։