Ճապոնական բջջային Docomo օպերատորը մշակել է խելախոսների հատուկ հավելված, որն անջատում է բջջային սարքերը, երբ այն ընթացքի մեջ է։
Հավելվածն ամիջապես արձագանքում է ընթացքին և սարքի տիրոջը զգուշացնում ընթանալիս այն օգտագործելու վտանգավորության մասին։ Եթե նույնիսկ սարքի տերը միացնում է սարքը, 10 վայրկյան հետ հեռախոսը կրկին խնդրում է նրան՝ անջատել այն։
Կախված խելախոսի մոդելից՝ այս հավելվածը կարող է նաև որոշել, թե ինչպիսին է ընթացքի արագությունը և ըստ այդմ սահմանափակել գործիքները։ Docomo-ի պատասխանատուների կարծիքով՝ այս հավելվածն օգտակար է հետիոտնի, հեծանվորդների և վարորդների համար։ Նրանք հույս են հայտնում, որ սարքի տերերը կօգտվեն այս հավելվածից։