տուն Քաղաքական Միջազգային Ճապոնական ընկերությունը վաճառքի է հանել 5 մլն դոլար արժողությամբ տոնածառ

Ճապոնական ընկերությունը վաճառքի է հանել 5 մլն դոլար արժողությամբ տոնածառ

218
0

Ginza Tanaka's Gold Christmas Tree with Disney Motif

Տոկիոյում գործող Tanaka Kikinzoku ոսկերչական ընկերությունը վաճառքի է հանել Ամանորի տոնածառ, որը պատրաստված է բացառապես ոսկուց։ Նրա գինը կազմում է շուրջ 5 մլն դոլար կամ 500 մլն իեն։ 2,4 մետր բարձրություն ունեցող տոնածառը պատրաստելու համար օգտագործվել է 43 կգ ոսկի։ Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։

Այն կցուցադրվի Տոկիոյի առևտրի կենտրոններից մեկում։ Նրա հարևանությամբ կտեղադրյվի նաև ավելի փոքր տոնածառ, որը պատրաստված է ոսկուց և արծաթից՝16 հազար դոլար արժեքով։ Անցած տարի ընկերությունը պատրաստել էր 4.2 մլն դոլար արժողությամբ տոնածառ։ Իսկ 2008 թվականի տոնածառը զարդարված էր ադամանդներով, պլատինով և մարգարիտներով և արժեր 1.5 մլն դոլար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here