Ճապոնական հայտնի Hankyu Hanshin Hotels Company Ltd հյուրանոցների և ռեստորանների ցանցը իր հաճախորդներին մոտ 110 միլիոն յեն (մոտ 1 միլիոն դոլար) կվճարի ճաշացուցակում ճաշատեսակների անվանումները սխալ նշելու համար:
Կազմակերպությանը պատկանող 23 հյուրանոցներում և ռեստորաններում յոթ տարի շարունակ կեղծվել է 47 ճաշարեսակի համար նախատեսված մթերքի անուն: Այսպես օրինակ՝ ճաշացուցակում նշված է եղել, որ կերակուրը պատրաստված է թարմ ձկից, սակայն իրականում սառեցված ձուն է օգտագործվել:
Ընկերությունը պատրաստվում է փոխհատուցում վճարել 79 հազար հաճախորդի: Փոխհատուցման գումարը դեռ չի նշվում: