Ճապոնիայի բանկերի աշխատանքը վերահսկող մարմինը վարույթ է սկսել երկրի երեք բանկերի նկատմամբ, որոնք մեղադրվում են ճապոնական մաֆիայի ներկայացուցիչներին` յակուձային վարկեր տրամադրելու մեջ: Այս մասին գրում է BBC-ն:
Mizuho բանկի ղեկավարը հրաժարական է տվել, իսկ ևս 10 մենեջերների նկատմամբ կարգապահական վարույթ է սկսվել, երբ պարզվել է նման վարկերի տրամադրման փաստը: Բացի այդ, ստուգումներ են անցկացվում նաև Mitsubishi UFJ և Sumitomo Mitsui Banking Corporation բանկերում:
Mizuho ղեկավարությունը, իմանալով, որ իրենց կողմից տրամադրված վարկը օգտագործվում է հանցավոր նպատակներով, շարունակել է տրամադրել նոր վարկեր: Ընդհանուր առմամբ, հատկացվել է 2 մլն դոլարի վարկ: