տուն Քաղաքական Միջազգային Ղրղզստանի վարչապետը Մոսկվայում հայտարարել է, որ իր երկիրը կատարել է Մաքսային միությանը...

Ղրղզստանի վարչապետը Մոսկվայում հայտարարել է, որ իր երկիրը կատարել է Մաքսային միությանը միանալու բոլոր պահանջները

95
0

93C4E6FA-7EA3-4357-BDDD-52E18E9C4A48_mw1024_n_s

Ղրղզստանի վարչապետ Ջոոմարթ Օթորբաևը հանդիպել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի հետ և քնարկել Մաքսային Միությանը միանալու հարցը: Օթորբաևն այցով գտնվում է Մոսկվայում: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:

Ղրղզստանի վարչապետը շեշտել է, որ եվրասիական տարածքում ինետգրացիոն գործընթացները լայն հնարավորություններ են ստեղծում Մաքսային միության անդամ երկրների համար: «Մեր պետության ընթացքը դեպի արդեն գոյություն ունեցող, ինչպես նաև ստեղծվող ինտեգրացիոն տնտեսական նախագծերը, թույլ է տալու ակնկալել դրական ազդեցություն  Ղրղզստանի տնտեսության վրա, ինչը պայմանավորված է ավելի մեծ շուկաների մուտքով և ներդրումային գրավչության մեծացմամբ», — ասել է Օթորբաևը:

Քննարկվել են նաև Ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման հարցը: Ղրղզստանի վարչապետի խոսքերով` Ղրղզստանն ավարտել է Ճանապարհային քարտեզով նախատեսված բոլոր ծրագրերը, և ներկայում մշակում է նոր ծրագրեր՝ նվազեցնելու ինտեգրացիոն գործընթացների բացասական ազդեցությունը տնտեսության որոշ ոլորտների վրա: