Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեքի Սվերդլովսկի շրջանի դատարանի որոշմամբ` Ղրղզստանի նախկին վարչապետ Սապար Իսակովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման,- ՏԱՍՍ-ին տեղեկացրել է դատարանի գրասենյակը:
Ըստ քննիչների, վարչապետ եղած ժամանակահատվածում Իսակովը մասնակցել է Բիշքեկի ТЭЦ- ի արդիականացման ընթացքում կոռուպցիոն սխեմաներին: Արդիականացումն իրականացրել է չինական TBEA ընկերությունը 386 միլիոն դոլարով:
2017 թվականի օգոստոսից մինչև դեկտեմբեր Իսակովը ղեկավարել է Ղրղզստանի կառավարությունը: Ազգային ժողովի պատգամավորների որոշմամբ է նա ազատվել պաշտոնից: Պատգամավորները Իսակովիննաեւ զրկել են «նախկին վարչապետ»-ի կոչումից:
«Ընդհանուր առմամբ, այս քրեական գործով ամբաստանյալների թիվն անցնում է մեկ տասնյյկից, ներառյալ մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյա: Այդ թվում նախկին վարչապետ Ժանտորո Սաթիբալդիևիը, որը դատապարտվեց 7,5 տարվա ազատազրկման: Նրանց բոլորին նախկինում մեղադրանք էր առաջադրվել հանրապետության քրեական օրենսգրքի «Պաշտոնական դիրքի չարաշահման» և «Կոռուպցիայի» հոդվածներով»,-գրում է ՏԱՍՍ-ը:
Լրագրողների հետ զրույցում Իսակովի պաշտպանները նշել են, որ դատարանի վճիռը համարում են անօրինական, իսկ Իսակովի դեմ հարուցված քրեական գործը շինծու: