Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բաքիևը դատարանի կողմից հեռակա կերպով դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները։
Նման դատավճիռ է կայացվել նաև նրա եղբոր՝ Ժանիբեկի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Բակիևը 2010 թվականի ապրիլին երկրում ծավալված զանգվածային բախումներից հետո ստիպված է եղել լքել երկիրը և տեղափոխվել Բելառուս։ Այն ժամանակ նրա և եղբոր հրամանով սպանվել էր 80 մարդ, 300-ը վիրավորվել էր։
Ավելի վաղ դատարանը նրան և նրա ընտանքիի անդամներին մեղավոր էր ճանաչել օտարերկրացի գործարար Շոն Դեյլիի սպանությունը նախապատրաստելու մեջ։