Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը կանխատեսում է, որ թերակղզում գները կաճեն 10-30 տոկոսով։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Շատ են հարցնում գների աճի վերաբերյալ։ Սպասվում է գների 10-30% աճ», — ասել է նա։
Դրանով հանդերձ, Ակսյոնովը հայտնել է, որ Ղրիմի տարածքում սոցիալական վճարները 2-3 անգամ կաճեն, իսկ բենզինը 1,5 անգամ կէժանանա։