տուն Քաղաքական Միջազգային Ղրիմում սպանվել է հայ գործարար Ստեփան Ճորոխյանը

Ղրիմում սպանվել է հայ գործարար Ստեփան Ճորոխյանը

107
0

201402242115251

Երեկ երեկոյան Սիմֆերոպոլում գնդակահարվել է հայ գործարար Ստեփան Ճորոխյանը: Սևաստապոլյան փողոցում տեղի ունեցած հանցագործության ժամանակ անհայտ անձը կրակել է նրա ուղղությամբ` պատճառելով մահացու վնասվածք:

«Գործարարը ստացել է մահացու հրազենային վնասվածք: Այժմ այլ մանրամասներ չեն հաղորդվում», — գրում է «Կրիմ. Կոմենտարիի»-ն:

Ստեփան Ճորոխյանին է պատկանում «Մալիբու» հյուրանոցային համալիրը, որի մեջ են մտնում ռեստորան, հյուրանոց, ակումբ և այլն: Ճորոխյանը 48 տարեկան էր, նա ունի երկու երեխա: Ոստիկանությունում այս տեղեկությունը չեն մեկնաբանել: