տուն Քաղաքական Միջազգային Ղրիմի հայերը բողոքել են Քեսաբում հայերի ջարդերի դեմ

Ղրիմի հայերը բողոքել են Քեսաբում հայերի ջարդերի դեմ

66
0

1397310658_adfcb40e4-1

Սիմֆերոպոլում այսօր տեղի է ունեցել ակցիա, որի ժամանակ հայ բնակչությունը բողոքել է սիրիական Քեսաբում իսլամիստական խմբավորումների գործողությունների դեմ։ Այս մասին հաղորդում է 0652․ua կայքը։

Ղրիմի հայկական համայնքի ներկայացուցիչներն այդ քայլով աջակցություն են հայտնել իրենց հայրենակիցներին, ինչպես նաև դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին։ Նամակում նշվում է, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները հիշեցնում են հարյուր տարի առաջ հայերի դեմ իրականացված ողբերգության մասին։ «Դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր։ 1915 թվականին թուրքական զորքերը գրավեցին Քեսաբ քաղաքը և իրականացրին նրա բնակիչների արտաքսում, որի ժամանակ սպանվեց 5 հազար հայ։ Հիմա տպավորություն է ստեղծվում, որ աշխարհը կրկին ականատեսն է լինում օսմանական ժառանգության բարբարոսության հետ, սակայն մի փոքր կերպարանափոխված տեսքով, ինչն, իհարկե, չի փոխում հարցի էությունը», — գրված է դիմումի մեջ։

Նրանք շեշտել են, որ մարտի 21-ին Քեսաբի դեմ հերթական ոտձգությունն իրականացրել են Անկարայի կողմից աջակցություն ստացող խմբավորումները, ինչն, ըստ ցուցարարների, Թուրքիայի հերթական փորձն է՝ ոչնչացնելու Քեսաբի հայկական բնակչությունը «Օսմանյան կայսրության հայկական բնակչության Ցեղասպանության 100-ամյակի նախօրեին»։

Բողոքի ցույցին մասնակցել է նաև տեղի հայ հոգևորականությունը։