Ղրիմի թաթարների ATR հեռուստաալիքով թողարկվել է «Ցուրտ է» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակ: Երգը կատարում է Մայդանին առաջին օրերից իր աջակցությունը հայտնած «Օկեան Էլզի» խումբը:
Տեսահոլովակում երևում են Ղրիմի և Ուկրաինայի այլ շրջանների պատկերներ, մարդիկ ուկրաինական և թաթարական ազգային տարազներով են, պարում են ազգային պարեր: Մզկիթները հաջորդում են ուղղափառ եկեղեցիներին, իսկ վերջում ուկրաիներենով և թաթարների լեզվով ասվում է, որ «մենք միասնական ժողովուրդ ենք, միասնական երկիր ենք»:
)