տուն Քաղաքական Միջազգային Ղրիմի թաթարները կտրուկ դեմ են արտահայտվել Ուկրաինայի կազմից դուրս գալու գաղափարին

Ղրիմի թաթարները կտրուկ դեմ են արտահայտվել Ուկրաինայի կազմից դուրս գալու գաղափարին

85
0

21172

Ղրիմի թաթարները այսօր մեծ հանրահավաք են կազմակերպել  կոչ են արել Ղրիմի խորհդարանին՝ չեղյալ հայտարարել արտահերթ նիստը, որի ժամանակ քննարկվելու է Ուկրաինայի կազմից դուրս գալու հարցը: Այս մասին հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Հանրահավաքը տեղի է ունեցել «Պահպանենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» խորագրով: Մեջլիսի ղեկավար Ռեֆաթ Չուբարովը պատմել է, որ Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը որոշում է կայացրել արտահերթ նիստի վերաբերյալ, քանի որ ենթարկվել է ճնշումների ներքին և արտաքին ուժերի կողմից:

Չուբարովը զգուշացրել է, որ Ղրիմի Գերագույն Ռադան կարող է ընդունել որոշումներ, որոնք «անդառնալի հետևանքներ» կունենան այս երկրամասի համար: