Forbes-ը տեղեկացնում է, որ Ռուսաստանն արդեն լուրջ խնդիրներ ունի Ղրիմն իր տարածքին բռնակցելու հետևանքով: Այս թիվը ստացվում է ռուսական ընկերությունների 82,7 մլրդ դոլարի կապիտալիզացիայի անկման, երկրից 33,5 մլրդ դոլարի կապիտալի արտահոսքի, Լոնդոնում գործող ռուսական ընկերությունների 62,8 մլրդ դոլար կապիտալի անկման արդյունքում:
Կապիտալի այս աննախադեպ արտահոսքը միայն զիջում է 2008 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին տնտեսական ճգնաժամի պատճառով տեղի ունեցած 54 մլրդ դոլարի արտահոսքին: Ռուսական «Ալֆա-կապիտալը» հաշվարկել է, որ Մոսկովյան միջբանկային բորսայում ռուսական ընկերությունները կորցրել են իրենց կապիտալի 14,35%-ը: