տուն Լուրեր Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան

207
0

0CB79DED-C6DA-4B86-943C-1D59A11178A4_mw1024_n_s

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը կարող է լուրջ խթան հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության համար: Այս մասին ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Դենիել Բերը:

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպում անցկացնելու և հակամարտության կարգավորման համար հետագա քայլերը քննարկելու մտադրությունը: ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ-ում Մինսկի խմբի համանախագահող երկիր, շարունակում է հավատարիմ մնալ կողմերի հետ աշխատանքի միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը», — ասել է դիվանագետը: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը: Բերը նաև շեշտել է, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here