տուն Քաղաքական Միջազգային Ղարաբաղյան հակամարտությանը ռազմական լուծում չի կարող լինել․ ԱՄՆ պետքարտուղարություն

Ղարաբաղյան հակամարտությանը ռազմական լուծում չի կարող լինել․ ԱՄՆ պետքարտուղարություն

95
0

0,,16994602_303,00

«Ամերիկյաի ձայն» ռադիոկայանի հայկական ծառայութոյւնը հաղորդում է, որ Միացյալ Նահանգների արտգործնախարարությունում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկն անդրադարձել է 1991 թվականի նոյեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ղարաքենդ (Բերդաշեն) գյուղի մոտակայքում «Մի-8» ուղղաթիռի կործանմանը: Ըստ լրագրողի, ուղղաթիռում գտնվում էին «Ռուսաստանից, Ադրբեջանից և Ղազախստանից խաղաղապահ առաքելության անդամները», և ուղղաթիռի կործանումից հետո ծավալվել էին քննարկումներ այն մասին, թե ով է կանգնած այս ողբերգության իրականացման հետևում:

Լրագրողն իր հարցում նշել է նաև, որ ուղղաթիռի կործանումը բերել էր ռազմական լայնամասշտաբ գործողությունների, այն է՝ Ղարաբաղյան հակամարտության ծավալման, և հարց է ուղղել ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակին այն մասին, թե արդյոք նա որևէ մեկնաբանությունների ունի իր ասածի վերաբերյալ:

Արձագանքելով լրագրողի հարցին՝ ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը նշել է, որ ուղղաթիռի կործանումը եղել է այս ժամանակաշրջանում տեղի ունեցած ողբերգություններից մեկը, և այդ իրադարձությունից հետո անցած տարիները հետ են մղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմում մարդկանց կյանքի ողբերգական կորուստը հիշեցնում է մեզ, որ հակամարտությանը ռազմական լուծում չի կարող լինել: Միայն հարատև և խաղաղ կարգավորումը կարող է տարածաշրջանին բերել կայունություն, բարգավաճում և հաշտություն», — շեշտել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here