տուն Լուրեր Ղարաբաղյան կոնֆլիկտը սառեցված չէ. Կարեն Վրթանեսյան

Ղարաբաղյան կոնֆլիկտը սառեցված չէ. Կարեն Վրթանեսյան

65
0

51AA76AC-0039-4CDE-8596-CEEE7816482C_mw1024_s_n

«Զորակն» հիմնադրամի հոգաբարձու, «Ռազմաքաղաքական ուսումնասիրությունների դպրոց»-ի կազմակերպիչ Կարեն Վրթանեսյանը Ղարաբաղյան կոնֆլիկտը սառեցված չի համարում:

«Սառեցված կոնֆլիկտ կարող ենք համարել Հյուսիսային Իռլանդիայի կոնֆլիկտը, Հյուսիսային Կիպրոսի կոնֆլիկտը: Դրանք սառեցված են, որովհետև ինչ- որ մարտական գործողություններ չեն լինում: Մեր մոտ տարեկան տասնյակ մարտեր են լինում, չհաշված հրաձգությունը, չհաշված  դիպուկահարների կրակոցները և այլն»,-ասում է Վրթանեսյանը:

Նա հավելում է, որ կասկածում է լայնածավալ գործողությունների վերսկսմանը:

«Մի քիչ կասկածում եմ, որ Ադրբեջանը այդպիսի լայնածավալ գործողությունների կգնա, քանի որ Ադրբեջանը կորցնելու բան ունի այստեղ: Ալիևը խոշոր բիզնեսի տեր է, օլիգարխ է համաշխարհային մասշտաբով և չեմ կարծում, որ ինքը պատրաստ է այդպիսի ռիսկերի գնալ: Ինքը իր բիզնեսի համար խնդիրներ չի ստեղծի: Բայց մյուս կողմից  դրանով մենք չպետք է մխիթարվենք և պետք է հասկանանք, որ իրավիճակը շատ արագ կարող է փոխվել: Ուղղակի պետք է հասկանալ, որ նա ցանկացած պահի կարող է ավելի լուրջ արկածախնդրության դիմել»,-եզրափակում է Վրթանեսյանը: