Այո, Ղարաբաղի հարցը ինչպե՞ս կարող է լուծվել առանց Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշման արտահայտման։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երևանում հնչեցրած մտքերին։
«ՌԴ ԱԳ նախարարն ասել է այն, ինչ բոլորս գիտեինք։ Այդ ամենը մեր աչքի առաջ է տեղի ունեցել,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով,- շատ ուրախալի է, որ Ռուսաստանի ԱԳ նախարարը դա արձանագրեց, բայց դա բխում է տրամաբանությունից»։
Վարչապետն արձանագրեց, բանակցային գործընթացը զարգացող պրոցես է։
«Մեր նպատակը բանակցային գործընթացը փակուղի մտցնելը չէր, մենք ասում ենք՝ կան բազմաթիվ հարցեր, առանց որոնց ճշգրտման կամ կարգավորման՝ արդյունավետ բանակցային գործընթաց սկսելը հնարավոր չէ»,- ասաց նա։