տուն Քաղաքական Հայաստան Ձյունիկ Աղաջանյանը նշանակվել է Սինգապուրում ՀՀ դեսպան

Ձյունիկ Աղաջանյանը նշանակվել է Սինգապուրում ՀՀ դեսպան

578
0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ձյունիկ Աղաջանյանը համատեղության կարգով նշանակվել է Սինգապուորում ՀՀ դեսպան։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանին, համատեղության կարգով, նշանակել Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա)»,- նշված է հրչամանագրում։