տուն Լուրեր Ձյան մաքրման աշխատանքները շարունակվում են

Ձյան մաքրման աշխատանքները շարունակվում են

127
0

phpThumbՄայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են գիշերը տեղացած ձյան մաքրման աշխատանքները: Կոմունալ տնտեսության պատասխանատուների խոսքով՝ գործընթացն ավելի արդյունավետ է դարձել տեղումների դադարով պայմանավորված: Ձնամաքրման աշխատանքների համար կենտրոնացվել են ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկական միջոցներ, որոնք համաչափ բաշխվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում ու բակային տարածքներում:

ժամը 10:00 — ից մինչև 13:30-ի  դրությամբ  օգտագործվել է ավելի քան 127 տոննա աղ և ավելի քան 251 խմ ավազ։ Այս պահին մայրաքաղաքի բոլոր փողոցները լիարժեք երթևեկելի են: Աշխատանքների ընթացքի մասին պարբերաբար զեկուցվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here