Ռուսական НТВ հեռուստաալիքի եթերով ցուցադրվել է «Поедем, поедим!» հաղորդման հերթական թողարկումը։ Հաղորդման հոբելյանական՝ 300-րդ թողարկման շրջանակներում հաղորդավար Ջոն Ուորենը ժամանել է ձմեռային Հայաստան:
«Հայաստան. երկիր, որտեղ սոված մնալն ընդունված չէ: Որտեղ բնությունը հավասարապես գեղեցիկ է ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը»,- ահա այս նշանաբանով է Ջոն Ուորենը սկսում Հայաստանին նվիրված հոբելյանական՝ 300-րդ թողարկումը:
Հաղորդավարը նշում է, որ ավելի քան 1000 տարվա պատմություն ունեցող Տաթևի վանական համալիրում է հենց գտնվում Հայաստանի հոգին:
Ջոն Ուորենը դարձել է «Տյառընդառաջի» պատվավոր հյուրը: Ուորենը նշում է, որ «Տրնդեզը» նոր ամուսնացած զույգերի տոնն է:
Ուորենը Հայաստանում «հայկական պիցցա»՝ լահմաջո է համտեսում:
Հաղորդավարը Դիլիջանը համեմատում է Նոր Զելանդիայի հետ. «Դուք կարծում եք, որ սա Նոր Զելանդիա՞ն է, ոչ՝ ես Դիլիջանում եմ»:
Ջոն Ուորենը Հանրապետության հրապարակում հանդիպում է իր կոլեգա, հեռուստահաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանի հետ: Վերջինս նրան որոշ հայկական արտահայտություններ է սովորեցնում՝ «Դու ինձ դուր ես գալիս», «Ես քեզ սիրում եմ»:
«Поедем, поедим!» հաղորդման հաղորդավարը մասնագետի օգնությամբ մասնակցում է սուջուխի պատրաստման աշխատանքներին:
Ջոն Ուորենը նաև հանդիպում է հայտնի հումորիստ Մկրտիչ Արզումանյանի հետ միասին ղափամա է պատրաստում:
Ջոն Ուորենը վերջում հավելում է, որ Հայաստանը սիրում է իր բնության ու խոհանոցի համար, բայց առաջին հերթին՝ Հայաստանը սիրում է այնտեղ բնակվող մարդկանց համար: