տուն Uncategorized Ձիթապտղի վերամշակմամբ և արտադրությամբ զբաղվող ընկերությանը արտոնություն կտրամադրվի

Ձիթապտղի վերամշակմամբ և արտադրությամբ զբաղվող ընկերությանը արտոնություն կտրամադրվի

175
0

Այսօրվա Կառավարությհան հրավիրված նիստում ՀՀ գործադիրը փոփոխություն կատարեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում «Նիկոլա ինթերնեյշնլ Արմենիա» ՍՊԸ-ին մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու թույլտվության վերաբերյալ որոշման մեջ:

2002 թվականից գործող ընկերությունն առաջին փուլով ներմուծել է հումք` ձիթապտղի վերամշակման և արտադրության համար, որոնց համար նախատեսված գումարը կազմել է շուրջ 1.7 մլրդ ՀՀ դրամ:

Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 1.6 մլրդ դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ:

Ընկերությա ն տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծվել է 15 նոր աշխատատեղ և իրականացվել 25 մլն ՀՀ դրամի կապիտալ ներդրում: Ընկերությունը գործունեություն է ծավալում Կոտայքի մարզում: