ՁԻԱՀ-ով վարակված պատանիների թիվը վերջին տասը տարում աճել է մոտ 30 տոկոսով։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցում։ Նույն աղբյուրի համաձայն՝ ներկայումս այս հիվանդությամբ վարակվածների թիվը մինչև 19 տարեկանների շրջանում կազմում է մոտ 2 միլիոն։
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖԻ ներկայացուցիչ Քրեյգ Մաքքլյուրի տեղեկություններով՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման հիմնական խնդիրները կապված են ծանր օրենքների, խտրականության և այդ հիվանդությամբ վարակվածների հետապնդման հետ։