Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդես է գալիս մամուլի ասուլիսով:
Նախարարը նշեց, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը չի փակվում. այն պարզապես միաձուլվում է մեկ այլ պետական բժշկական հաստատության հետ`այդ հիվանդության դեմ պայքարի միջազգային առաջարկների շրջանակներում. «ՁԻԱՀ-ի դեմ պայքարը պետք է ինտեգրվի ընդհանուր առողջապահական համակարգին: Որևէ ֆունկցիայի կրճատում այդ տեսանկյունից չի լինելու, հետևաբար նաև չի լինելու բժշկական անձնակազմի կրճատում»։