«Չորս խմբացությունով, լուրջ նախաձեռնությունով եւ բազմազան մարդկանցով դիմեցինք ձեզ քաղաքացիական հանդուրժողականության եւ կոնստրուկտիվ քվեարկության, բայց խորհրդարանային տարբերակը դուք չընտրեցիք»,- այս մասին ասաց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը վերանայելու առաջարկը ՀՀԿ-ի եւ «Օրինաց երկիր» կուսակցության կողմից քվեարկությամբ չընդունվելուց հետո: -«Մենք կընտրենք ուրիշ տարբերակ»,-հավելեց Մանուկյանը:
ՀՅԴ նախագահ Վահան Հովհաննիսյանը առաջարկեց ՀՀԿ կուսակցության պատգամավորներին՝ իջնել փողոց եւ հավաքված հանրությանը բացատրել, թե ինչու այդպես քվեարկեցին. «Հանրապետական կուսակցության ղեկավարին կառաջարկեի իջնել փողոց եւ բազմահազար հանրությանը, այնտեղ հավաքվածներին բացատրել , թե ինչու այսպես քվեարկեցիք, ձեր քվեարկության տրամաբանությունը բացատրեք ձեր ժողովրդին»,-ասաց Հովհաննիսյանը:
Լիլիթ Առաքելյան