ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել են մի վարորդի, ով հետապնդել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դուստրերին տեղափոխող շարասյանը: Այս մասին գրում է The New York Times-ը:
Մեքենան կանգնեցվել է Սպիտակ տան անցակետի մոտ: Հատուկ ծառայության մամուլի պատասխանատու Ջորջ Օգիլվեի խոսքերով`55-ամյա տղամարդուն անօրինական ներխուժման մեղադրանք է ներկայացվել: Խուզարկության ժամանակ տղամարդու մեքենայում ոչ մի տարօրինակ բան չի հայտնաբերվել: