Նախօրեին սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տարածվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի երիտասարդները Բաքվի փողոցներով մեքենայով շրջելիս հայ երգիչներ Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի գնա» երգը լսում։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Տեսանյութը արագ տարածվել է սոցկայքերում և մեծ խուճապ առաջացրել։
Իսկ այսօր Բաքվի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Բաքվի ոստիկանության վարչությունը բացահայտել է անձի ինքնությունը, ում մեքենայի մեջ հայկական երաժշտություն են լսել։ Նրան ձերբակալել են։