տուն Աշխարհ Ձերբակալվել է Ռուսաստանում հայ գործարարի սպանության մեջ կասկածվողը

Ձերբակալվել է Ռուսաստանում հայ գործարարի սպանության մեջ կասկածվողը

470
0

Ռուսաստանի ոստիկանության ծառայողները պարզել են այս տարվա հունիսին Նովոսիբիրսկում հայազգի տղամարդու սպանության մեջ կասկածվող քաղաքացու ինքնությունն ու գտնվելու վայրը: Այս մասին հաղորդում է Նովոսիբիրսկի մարզի` ՆԳՆ  գլխավոր վարչությունը՝ հաղորդում է armeniasputnik.am-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 25-ի երեկոյան Նովոսիբիրսկի կենտրոնում սպանություն է տեղի ունեցել: Ըստ ականատեսների` տղամարդը կանգնած է եղել Գոգոլ փողոցի թիվ 1 տան մոտ: Նրան է մոտեցել մոխրագույն Nissan մակնիշի հայկական համարանիշներով ավտոմեքենա: Մեքենան դանդաղեցրել է ընթացքը, հնչել են կրակոցներ: Վիրավորը հոսպիտալացվել է, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Ըստ ռուսական ԶԼՄ-ների տեղեկությունների ՝ զոհը 42-ամյա ձեռնարկատեր Անդրանիկ Մուրադյանն է:

Նոյեմբերի 17-ի գործողությունների ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 32-ամյա մի տղամարդու, որը կասկածվում է այս սպանության մեջ: Նրա անունը չի նշվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում