տուն Քաղաքական Միջազգային Ձերբակալել ենք 100 բուրժուա. Վենեսուելայի նախագահ

Ձերբակալել ենք 100 բուրժուա. Վենեսուելայի նախագահ

208
0

url1

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ով իր տարօրինակ որոշումներով չի ցանկանում զիջել իր նախորդ Ուգո Չավեսին, հայտարարել է երկրում «100 բուրժուաների» ձերբակալության մասին։ Այս մասին հաղորդում է արգենտինյան The Buenos Aires Herlad պարբերականը։

Մադուրոյի խոսքերով՝ «բուրժուաները» բանտում են հայտնվել չարաշահումների համար։ Նախագահը նախապատրաստում է մի օրենք, որով կսահմանափակվեն ընկերությունների եկամուտների ծավալները։ Օրինագծի համաձայն՝ ընկերությունը կարող է ստանալ առավելագույնը 30 տոկոս եկամուտ։ Նման օրինագծի ընդունման անհրաժեշտությունն, ըստ իշխանութոյւնների, պայմանավորված է որոշ ապրանքների գների գերագնահատմամբ մինչև 1000 տոկոս։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here