տուն Քաղաքական Միջազգային Ձեռքեր լվանալը հանգստացնում է նյարդերը

Ձեռքեր լվանալը հանգստացնում է նյարդերը

159
0

0_e47f6_ed8c2cbc_XL

Ջրային շատ պրոցեդուրաներ հանգստացնում են նյարդային համակարգը: Գերմանացի գիտնականները փորձել են պարզել, թե ինչպես է ազդում մարդու վրա բոլորիս համար այնպիսի սովորական գործողությունն, ինչպիսին ձեռքերը լվանալն է: Արդյունքներն ապշեցրել են փորձագետներին:

Գիտնականները փորձին մասնակցող կամավորներին առաջարկել են լուծել բարդ խնդիր: Սակայն մասնակիցներից շատերը չեն կարողացել այն լուծել` հայտնվելով բավականին ճնշված վիճակում: Այնուհետև նրանցից կեսին առաջարկել են գնալ լվանալ ձեռքերը և կրկին անցնել խնդրի լուծմանը: Պարզվել է, որ ձեռքերը լվացած մասնակիցներ, ովքեր նույնիսկ չեն ցանկացել լուծել այդ խնդիրը, իրենց ավելի թարմ և վստահ են զգացել, քան մյուսները:

Այսպիսով, գիտնականները պարզել են, որ ձեռքերի սովորական լվացումը թույլ է տալիս մարդուն հանգստացնել նյարդերը և շեղվել առկա խնդիրներից: