տուն Տնտեսական Ձեռնարկություննների ինկուբատոր հիմնադրամը` պետական ծրագրի օպերատոր

Ձեռնարկություննների ինկուբատոր հիմնադրամը` պետական ծրագրի օպերատոր

156
0

259907

Կառավարության վաղվա նիստում Արդյունաբերության զարգացման հիմնադրամը կճանաչվի Հայաստանի Հանրապետությունում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման հետ կապված աշխատանքների և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված համապատասխան տարվա՝ Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ծրագրի գլխավոր օպերատոր:

Միաժամանակ, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը կճանաչվի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության ծրագրի իրականացման հետ կապված աշխատանքների և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված համապատասխան տարվա՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության իրականացմանը պետական աջակցության ծրագրի միջոցառումների կատարման գլխավոր օպերատոր:

«Առաջարկել Արդյունաբերության զարգացման հիմնադրամին Գյումրու տեխնոպարկի գործունեության տարեկան ծրագրերի իրականացման նպատակով ձեռքբերված, սույն որոշման հավելվածում նշված 69 մլն, 85 հազար դրամ հաշվեկշռային արժեքով գույքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը`  ի դեմս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը՝ այն Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության իրականացման ծրագրի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից օգտագործելու նպատակով վերջինիս նվիրելու պայմանով»,- ասված է որոշման նախագծի մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here