տուն Մամուլ «Ձեզնից մեկը չի պսակվու՞մ գամ պարեմ, ուրախանամ».Գեներալ Մանվել Գրիգորյանը խոսել է իր...

«Ձեզնից մեկը չի պսակվու՞մ գամ պարեմ, ուրախանամ».Գեներալ Մանվել Գրիգորյանը խոսել է իր առողջական վիճակի մասին

222
0

tim

Գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն արդեն լավ է: Այսօր նա ներկա է եղել  Ազգային ժողովի նիստին: Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ այս օրերին այդքան քննարկվող կոկորդիլոսի մսի վաճառքին. «Եթե սիրում են, թող ուտեն: Ազգեր կան էշի միս են ուտում, ձիու միս են ուտում, ես ի՞նչ իմանամ»,- ասաց նա: Լրագրողները նրանից հետաքրքրվեցին նաև առողջական վիճակից. «Ինձ զգում եմ շատ ուժեղ, շատ լավ, ձեզնից մեկը չի պսակվու՞մ գամ պարեմ, ուրախանամ»,- արձագանքեց նա: Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե այլևս չի ղեկավարելու Երկրապահ կամավորների միությունը, Մանվել Գրիգորյանը ասաց. «Երկրապահն է որոշում, թե ով ա լինելու, ով չէ: Էդ լուրեր պտտեցնողները «էշյակ դերևյաննի են»»: Համոզվա՞ծ եք, որ վարչությունը Ձեզ է ընտրելու հարցին նա պատասխանեց. «Այո, ոչ թե համոզված եմ, այլ տենց էլ կա: Ոնց որ ձեր տունը քո պապան քեզ չճանաչի»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here