Կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու մասին խոսելով՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ կրթության ոլորտում օրենսդրական նախաձեռնությունն ունի մի քանի սկզբունքներ: Դրանք, ըստ Աշոտյանի, հետևյալն են՝
1. Աժ-ն կառավարությանը վերապահի լիազորություն՝ սահմանելու ուսման վարձի վերին շեմը,
2.ԲՈՒՀ-երը պարտավորվում են իրենց տարեկան բյուջեների ֆիքսված 7 տոկոսն ամրագրել որպես զեղչերի ֆոնդ:
3. Հստակ սահմանում են այն խմբերի ցանկը, որոնց համար օրենքը նախատեսում է ֆիքսված զեղչ:
4. Օրենսդրական նոր նախաձեռնությունը ենթադրում է, որ ԲՈՒՀ-ը պարտավորվում է օգնել այն ուսանողներին, ովքեր ունեն ՄՈԳ-ի նվազագույն շեմը:
5. Յուրաքանչյուր ԲՈՒՀ, պետության կողմից տրված պետպատվերի տեղերին զուգահեռ, իր կողմից կպարտավորվի կազմակերպել անվճար ուսուցում գերակա ուղղություններով, օրինակ՝ ՏՏ ոլորտը և այլն: Հաշվարկները արված են ընթացիկ ֆինանսական դրության հիման վրա և քառամյա կանխատեսումների հիման վրա:
«Սիրելի՛ ուսանողներ, ձեզնից մնում է միայն լավ սովորել»,- եզրափակեց Աշոտյանը: