տուն Սպորտ ՀՖՖ-ն շահարկումներից խուսափելու համար Սուրեն Բաղդասարյանին հավատարմագրելու որոշում է կայացրել

ՀՖՖ-ն շահարկումներից խուսափելու համար Սուրեն Բաղդասարյանին հավատարմագրելու որոշում է կայացրել

302
0

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ որոշում են կայացրել հավատարմագրել լրագրող Սուրեն Բաղդասարյանին։

Ավելի վաղ Սուրեն Բաղդասարյանը հայտնել էր, որ ՀՖՖ-ն մերժել է իր հավատարմագրումը՝ նախագահի և գործկոմի անդամների ընտրություններին մասնակցելու համար:

Նա ՀՖՖ-ի քայլն ապօրինություն էր որակել։

«Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան մնում է այն կարծիքին, որ ունի բոլոր հիմքերը չհավատարմագրելու լրագրող Սուրեն Բաղդասարյանին դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ Արտահերթ Ժողովին։ Այդուհանդերձ, ավելորդ շահարկումներից զերծ մնալու համար, ՀՖՖ-ն որոշում է կայացրել հավատարմագրել վերոնշյալ լրագրողին։ Հավատարմագիրը Սուրեն Բաղդասարյանին կտրամադրվի ՀՖՖ շտաբ-բնակարանում դեկտեմբերի 23-ին Արտահերթ Ժողովի մեկնարկից առաջ սահմանված ընթացակարգով»,-ասված է ՀՖՖ տարածած հաղորդագրության մեջ։