Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի որոշմամբ՝ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը: ՀՖՖ նախագահի այդ որոշումը առոչինչ է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:
ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Առաքելյանի համապատասխան գրառումը և հայտարարել, որ Ֆեդերացիայի ղեկավարի արարքն անթույլատրելի է. «ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ՀՖՖ գործկոմի ու ընդհանուր ֆուտբոլային հանրույթի կողմից:
ՀՖՖ գործկոմի անդամ՝ Արսեն Թորոսյան»,- գրել է նախարարը։