Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեն միաձայն հաստատել է դեկտեմբերի 23-ին նախատեսված ՀՖՖ արտահերթ ժողովի օրակարգը:
- Հայտարարություն առ այն, որ Ժողովը հրավիրվել և գումարվել է ՀՖՖ-ի կանոնադրությանը համապատասխան/ Ժողովին մասնակցող պատվիրակների լիազորությունների ճանաչում։
- Ժողովի օրակարգի հաստատում։
- Ժողովի արձանագրության հաստատման համար պատվիրակների ընտրություն։
- Հաշվիչ հանձնաժողովի ընտրություն։
- ՀՖՖ անդամների ներկայացրած առաջարկությունների քննարկում։
- ՀՖՖ Գործադիր կոմիտեի կողմից կասեցված Անդամների՝ ՀՖՖ անդամության կասեցում։
- ՀՖՖ Նախագահի ընտրություն։
- ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամների ընտրություն։
- ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամների կազմից փոխնախագահի ընտրություն։
- ՀՖՖ անդամավճարների չափի սահմանում։
- Բողոքարկման կոմիտեի նախագահի/անդամի նշանակում։