տուն Հասարակություն Իրավական ՀՔԾ պետն իմ կուրսեցին է. եւս մեկ ինքնաբացարկ՝ ԲԴԽ-ում

ՀՔԾ պետն իմ կուրսեցին է. եւս մեկ ինքնաբացարկ՝ ԲԴԽ-ում

331
0

Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) այսօր քննարկվում է դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը:

Նա, հիշեցնենք, փոխել էր Ռոբերտ Քոչարյանի եւ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփանակատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցները:

ԲԴԽ-ում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որի դիմումի հիման վրա վարույթ է սկսվել: Հանուն Ազարյանի ԲԴԽ են եկել մի քանի փաստաբան:

ԲԴԽ մեկ այլ անդամ՝ Հայկ Հովհաննիսյանը եւս, ինքնաբացարկ ներկայացրեց, քանի որ ՀՔԾ պետի համակուրսեցին է, ունի ընկերական հարաբերություններ: Ու թեեւ ինքը կաշկանդված չէ օբյեկտիվ լինել, այնուամենայնիվ, հանրային ճիշտ ընկալման համար ներկայացնում է ինքնաբացարկ: Բացի այդ՝ Հայկ Հովհաննիսյանի դեմ կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշում կա:

Ալեքսանդր Ազարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ միջնորդեց հարցաքննել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին: