Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ՝ ՀՔԾ-ում քննվող քրեական գործը ուղարկվել է ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին հայտնումէ NEWS.am–ը՝ հղում անելով դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանին: ԱԱԾ–ում օրեր առաջ հարուցված քրեական գործով ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման մեջ։
Նշենք, որ քրեական գործը վերաբերում է պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացին: Այս գործով Գագիկ Խաչատրյանին և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել դեռևս ամիսներ առաջ։ Նախաքննության ընթացքում արդեն իսկ շուրջ 800 մլն ՀՀ դրամ վերականգնվել է: