տուն Աշխարհ Հրվ. Կորեայի նախագահը Հռոմի պապին խնդրել է հանդիպել Հյս. Կորեայի առաջնորդի հետ

Հրվ. Կորեայի նախագահը Հռոմի պապին խնդրել է հանդիպել Հյս. Կորեայի առաջնորդի հետ

368
0

Հարավային Կորեայի նախագահը Հռոմի Ֆրանցիսկոս Պապին խնդրել է ապառազմականացված գոտում հանդիպում ունենալ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն  Ընի հետ: Այս մասին հայտնում է tert.am-ը:

Տեղեկությունների համաձայն՝ հարավկորեական ղեկավարության ներկայացուցիչը Մուն Չժե Ինի  հրամանով դեռևս  հուլիսին էր Հարավային Կորեայում Վատիկանի առաքելական նվիրակ Ալֆրեդ Քսերեդիի (մշտական դիվանագիտական ներկայացուցիչ) միջոցով խնդրանք ուղղել Պապին։

«Լավ կլինի, որ Պապը Ճապոնիա  կատարած այցից հետո այցելի նաև Հարավային Կորեայի ապառազմականացված գոտի և հանդիպի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ», — ասվում էր Հարավային Կորեայի կառավարության ներկայացուցչի հայտարարության մեջ։ Հայտնի է, որ  Քսերեդը  օգոստոսին է հանդիպել Ֆրանցիսկոսի հետ և փոխանցել այդ խնդրանքը:

Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի կողմից Հարավային Կորեա սպասվելիք այցի մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում: