Երեկ՝ մայիսի 30-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքում: Ահազանգը մարզային փրկարարական վարչություն ստացվել է Ժ.20։17-ին: Հրդեհը բռնկվել է Շինարարների փողոցի թիվ 7 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում:
Մինչ դեպքի վայր կժամանեին հրշեջ-փրկարարները, հարեւանները կարողացել են այրվող բնակարանից դուրս բերել ներսում գտնվող 7-ամյա աղջնակի:
Փրկարարներն արդեն բնակարանի դռան մոտ՝ հատակին, անօգնական վիճակում հայտաբերել են տան տիրուհուն, եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Վիճակը բժիշկները գնահատել են բավարար: