ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Ջոն Քենեդու անվան օդանավակայանում, երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է ամերիկյան NBC հեռուստաընկերությունը: Հրդեհը բռնկվել է օդանավակայանի մասնաշենքերից մեկում: Հրդեհի արդյունքում տուժել է 20 մարդ, որից 14-ին տեղում օգնություն է ցուցաբերվել: Ավելի վազ հայտնվում էր, որ հնարավոր է վնասակար քիմիական նյութերի արտահոսք տեղի ունեցած լինի, սակայն այս վարկածը հերքվել է պաշտոնական մարմինների կողմից: