տուն Քաղաքական Միջազգային Հրդեհ Շոտլանդիայի ամենահայտնի շենքերից մեկում

Հրդեհ Շոտլանդիայի ամենահայտնի շենքերից մեկում

102
0

FireՀրշեջները շարունակում են մարել ուժգին հրդեհը Շոտլանդիայի ամենակարևոր շենքերից մեկում՝ Գլազգոյի արվեստների դպրոցում: Շենքը, սակայն, արդեն գործնականում ամբողջությամբ այվել է:

Ականատեսների վկայությամբ՝ հրդեհը բռնկվել է այն բանից հետո, երբ շենքի նկուղում պայթել է պրոյեկցիոն սարքը: Տուժածների մասին դեռ որևէ տեղեկություն չի հաղորդվում: Հրդեհի վայրում աշխատում են մի քանի հրշեջ ջոկատներ:

Գլազգոյի արվեստների դպրոցը կառուցվել է շոտլանդացի  ճարտարապետ և նկարիչ-մոդերնիստ Չարլզ Ռենի Մակինտոշի նախագծով՝ ար նուվո ոճով: Բրիտանական ճարտարապետների թագավորական ինստիտուտի նախագահը այս հրդեհն անվանել է «միջազգային ողբերգություն»:

Չորս տարի առաջ արվեստների դպրոցը ճանաչվել էր վերջին 175 տարիների Բրիտանիայի լավագույն շինություն: