տուն Լուրեր Հերհեր գյուղում այրվել է 0.5 հա խոտածածկույթ

Հերհեր գյուղում այրվել է 0.5 հա խոտածածկույթ

133
0

Սեպտեմբերի 2-ին, ժամը 13:30-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց Ձորի մարզի Հերհեր գյուղում:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ժամը 19:30-ին մթության և ռելիեֆի բարդության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հերհեր գյուղի «Գագիկ բերդ» կոչվող հարակից տարածքում: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վայոց Ձորի անտառտնտեսության մասնաճյուղից 5 աշխատակից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:04-ին, մարվել՝ 23:10-ին: Այրվել է 0.5 հա խոտածածկույթ և 15 գիհի ծառ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here