տուն Հասարակություն Հրդեհ է բռնկվել «Ծիրան» սուպերմարկետի պահեստում. ԱԻՆ

Հրդեհ է բռնկվել «Ծիրան» սուպերմարկետի պահեստում. ԱԻՆ

415
0

ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 16:05-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաջազնունի 1 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով: